Տիգրան Մեծի տերությունը

Հայկական աշխարհակալության սահմանները: Ք. ա. 95–70 թթ. ընթացքում՝ ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը` գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքակաբ ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր մի ահռելի տարածք: Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան բուն Մեծ Հայքի թագավորությունը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։ Ք. ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում: Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքա ղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին: Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:
Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Մայրաքաղաքից բացի` Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս 6 բնակավայր: 2006թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:

  1. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:
  2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:
  3. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
    Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:

 

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Հռոմեա–հայկական
պատերազմը:
 Ք. ա. 71 թ. Պոնտոսի արքա Միհրդատ VI–ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց` պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին: Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Ավելին` հայոց զորքերի օգնությամբ` Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը` այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:
Պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն Ք. ա. 66 թ. Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն Յռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը Հայաստանի: Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը: Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին: Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին:

Արտաշատի պայմանագիրը։ Հայաստանը մնաց մենակ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի: Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև: Ք. ա. 66 թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր: Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից: Մեծ Հայքը ճանաչվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն:

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

Մեծ տիրակալի դասերը: Ինչո՞ւ Տիգրան Մեծը գնաց նման զիջումների: Չէ՞ որ նա հաղթել էր հռոմեացիներին Ք. ա. 69-68 թթ. լուկուլլոսյան պատերազմում, Պոմպեոսի հետ բախում չէր ունեցել, իսկ պարթևներին հերթական անգամ պարտության էր մատնել Ք. ա. 66 թ.։

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:
  2. Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը: Համեմատե՛ք դրանք:
  3. Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:
  4. Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:
  5. Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:
  6. Երբ մահացավ Տիգրան Մեծը: Բնորոշեք նրան իբրև տիրակալի:

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:

 

Աղվեսի դունչ չի հսնում խաղողին ասում է խակ է

 

 

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:

Աչքը մտնել, աչքից ընկնել, աչքով անել, աչքը հանել, աչքից հեռու, աչքի առաջ, գլուխ տալ, գլխի ընկնել, գլխին գալիք, գլուխ ջարդել, գլուխը պատին տալ, գլխով անել, գլուխ գլխի տալ, գլուխ հանել

43. Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ֊ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող֊բարձրությամբ մի բաոբաբ’ սեկվոյայից երկու անգամ ֊կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով֊ազատորենկարող է տեղավորվել մեր ժամանակների ֊ժամանակակից մի շենք:

44.Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից սաստիկ(մեղմ) անձրևի տակ ընկավ: Դալարել(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացնել (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Անհաստատ(հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի բռնի վկան`(ոստիկանը), զարմանքից խոսեց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանակալի (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրել է (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն չառաջնորդեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտնվել էր (կորչել) ուրիշ (նույն) ժամանակներում ուրիշ (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան փակեցին (բաց թողնել):

Հազարան հավք

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:Սիրտ ուզել նշանակում է ցանկանալ, սիրտ չհովանալ նշանակում է չկշտանալ։
  2. Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։
  3. Սիտ առնել,սիրտ տալ,,սիրտ բացել, սիրտ թափել։
  4. Գրի՛ր կարմիրով նշված բառերի կազմությունը:
  5. Ան+թառամ- ածանցավոր բառ այգեպան+ներ-աածանցավոր բառ, քար+սիրտ-բարդ բառ։
  6. Գրի՛ր կապույտով նշված բառերի հականիշները:
  7. աղքատ-հարստանալ,հիվանդանալ-առաղջանալ գիշեր-ցերեկ

ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց`
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպես որդիս իր մոր գրկին
Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք` գազան` չար ու ապուշ:
Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան:

Հարցեր և առաջադրանքներ՝

    1. Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։
    2. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:

Աստված լսեց պառավի անեծքը,որովհետև պառավին խաբեցին և խաղողի ճիթը չտվեցին

    1. Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմի՛ր բարդ բառեր:

Պտուվ-Պտղաբեր

այգի-աայգեպան

աշխարհ-աշխարհասփյուռ

լույս-լուսատու

չար-չարակամ

 

    1. Արև, հող, ջուր բառերը դարձրո՛ւ ածանցավոր:

Արև-արևային

հող-հողային

ջուր-ջրեղեն

 

    1. Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։

    ծովեր ձեռքեր գազաներ այգեպաներ

 

ԾԵՐՈՒՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագավորին: Զարհուրում է ծերունի թագավորը իր ոսկի գահի վրա: Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էս տեսակ մի բան, էսպես մի տեսիլք: Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա: Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնա, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագավորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր հետո հետ են գալիս, թե` թագավորն ապրած կենա, չգտանք: Թագավորը մենակ փակվում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ հանկարծ նրա առջև հրաշքով հայտնվում է մի սպիտակահեր՝ ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկա ծերունի: Ասում է.
— Արան թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հավքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով ու երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով: Եթե Հազարան Հավքը մի օր արշալույսին երգի քո Այգում, Այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ՝ ազնիվ, լավ ու բարի մարդիկ:
— Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է երգում Հազարան Հավքը,- հարցնում է Արան թագավորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում,- պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում թագավորի աչքից:

Արտաշես Առաջինի բարենորոգումները

 

 

Վարչական և ռազմական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայրՄովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես 1-ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները։

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

2. Ինչու՞ Արտաժես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:

Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը:

3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:

Արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականն։

4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը։

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։

5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:

Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

6. Ի՞նչ պատվանուններով է հայտնի Արտաշես 1-ը:

Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: 

Բույսի գեներատիվ օրգանները

346464848_266349865793419_614765554008897866_n

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
Գրականության հղումը

 

1. Ինչի՞ց է առաջանում սերմը:

Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր:Սերմերովբույսը տարածվում է բնության մեջ և բազմանում:

2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:

ապագա փոքր սերմ, սաղմ, պաշարային, սնդանյութեր, և սերմնամաշկ։

3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:

Ծաղիկից

4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ

27. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-շափզացնել

Բ. Շունչ տալ-շնշել

Գ. Սիրտ անել-խիզախել

Դ. Լույս սփռել- լոյս աշխհար գալ

28. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

29. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով-Ձեռքով անել, ինչ-որ բանի տակ մտնել
բ) որպես դարձվածք-աչքը մտնել, ձեռք մեկնել
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

30.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Մեր ժամանակի ամենից կարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների ոչ խնայողաբար  օգտագործման և ջրի ամբարների ու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելու աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտի և անոթների համակարգը հիվանդ է դառնում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա: